ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է, թե ինչու չի Հայաստանը ետ վերցնում ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից։
«Չէ, չպետք է վերցնի, որպեսզի մնացած խնդիրները, որոնք առկախված են, ինչ-որ պահի հնարավոր լինի դիվանագիտական ճանապարհով ստանալ լուծումների ճանապարհային քարտեզ, որի մեջ կարող է դիտվել նաև արցախահայության վերադարձի հնարավորությունը։ Նրանք դուրս են եկել, որովհետև պայմանագրի մյուս երկու կողմերն իրենց պարտականությունները չեն կատարել։ Այդ պայմանագիրն ունի բավական ներուժ»,- ասել է նա։
Քոչարյանը նաև նշել է, թե Զանգեզուրի ճանապարհի հարցը լուծվում է Խաղաղության պայմանագրի շրջանակում և մեր անվտանգության համակարգի զարգացման տեսանկյունից։