Քաղաքական

Արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին․ Փաշինյանի գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ երբ հայրենիք եւ պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետեւյալ մի միտքը հոլովվեց.

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:

Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել...»։