Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք պետությունների ղեկավարների կողմից և արտացոլվել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Ռուսաստանը մշտապես պատրաստ է միանալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքից։