Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ ՀՀ առեւտրային բանկերի նախագահների հանդիպումը` բիզնես նախաճաշի ձեւաչափով:
Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպման առանցքում պետություն-բանկային համակարգ համագործակցությունը, ՀՀ տնտեսության մեջ ՀՀ բանկային համակարգի դերը, Հայաստանի տնտեսության եւ բանկային համակարգի վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցություններն էին:
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրել է հայաստանյան բանկային համակարգի վերջին տարիներին կատարած մեծ ծավալի աշխատանքները, համակարգի ֆինանսական ցուցանիշները, բանկերի եւ ՀԲՄ-ի կողմից իրականացված սոցիալական ծրագրերը:
ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարները պատգամավորների հետ քննարկել են բանկային համակարգի զարգացման, պետության հետ ավելի սերտ համագործակցության հնարավոր հեռանկարներն ու հնարավորությունները:
Պատգամավորները ներկայացված ցուցանիշների վերաբերյալ բարձրաձայնել են իրենց դիտարկումները:
Հանդիպմանը համագործակցության հարթակ ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: