ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը շնորհավորել է Մաջիդ Թախտ Ռավանչիին՝ Իրանի փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ․
«Հենց նոր շնորհավորական հեռախոսազանգ ստացա Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանից։ Ես վերահաստատեցի մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու՝ նրա հրավերը»,- ասվում է Ռավանչիի «X»-ի էջում արված գրառման մեջ։
«Հեռախոսազրույցով շնորհավորել եմ Ռավանչիին իր նոր պաշտոնում նշանակման համար։ Գնահատում ենք Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր փոխանակեցինք այս կապակցությամբ վերջին զարգացումների շուրջ»,- իր հերթին «X»-ի իր էջում գրել է Վահան Կոստանյանը։