Քաղաքական

Անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար և առաջարկել դիտարկել Հայաստանում նաև Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը:

Տուլիա Էքսոնն, իր հերթին, խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: