Քաղաքական

«Երկու բանում ենք արագ, մնացածում դանդաղ ենք շարժվում ու մտածում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկրում բոլորս արագության հետ կապված խնդիրներ ունենք. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Մենք երկու բան ենք արագ անում՝ մեքենա վարելը և ճաշելը։ Մնացած ամեն ինչը դանդաղ է»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն էլ է դանդաղ շարժվում ու մտածում. «Դանդաղ ենք շարժվում․ մենք էլ, որպես կառավարություն, դանդաղ ենք շարժվում, նախարարությունները դանդաղ են շարժվում, մենք դանդաղ ենք մտածում»։

Այդ պատճառով, ըստ վարչապետի, ետ ենք մնում կյանքից. «Ժամանակակից աշխարհից ետ ենք մնում, որովհետև մենք դանդաղ ենք։ Մեր վազքն էլ է դանդաղ, քայլքն էլ է դանդաղ, բացի մեքենա վարելուց ու սնվելուց»։

Ըստ նրա՝ պետք է արագություն. «Արագությունը պրոֆեսիոնալիզմի մասին է»։