Քաղաքական

«Հանցագործության մասին հայտնած անձը պետք է զգա, որ ինքը լավ բան է արել». Փաշինյան

«Պետք է այնպես լինի, որ հանցագործության մասին հայտնած անձը զգա, որ ինքը լավ բան է արել և չի պատժվի դրա համար». այսօր կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  պետք է ապահովվի հանցանքի մասին հայտնած անձի ինքնության գաղտնիությունը․

«Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարողները, նրանց հորաքույրները, մորաքույրները, քեռիները, դասարանցիները գիտեն՝ ով է ահազանգել հանցագործության մասին»,- ասաց նա։