Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը համատեղության կարգով նշանակվել է Նեպալում և Բանգլադեշում ՀՀ դեսպան։ Համապատասխան հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սեպտեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ Աֆյանը Հնդկաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2023թ. սեպտեմբերին։ Ավելի վաղ նա ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետն էր։