Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, թե չկա որևէ պրոբլեմ, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով.
«Եվ ընդհակառակն․ չկա պրոբլեմ, որի ծագումը կապված չէ կրթության կամ, ավելի ճիշտ, դրա պակասի, բացակայության կամ ցածր որակի հետ։
Մենք քննարկում ենք աղքատությունը, որ գլոբալ պրոբլեմ է, այդ թվում՝ Հայաստանում, և համոզմունքս այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետև կրթության համակարգերը, որ գոյություն ունեն, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով աշակերտներին ու ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում՝ կյանքում մրցունակ լինելու համար»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ կրթությունը ցկյանս գործընթաց է, և յուրաքանչյուրն ամեն օր պետք է որոշակի ժամանակ տրամադրի կրթվելու վրա։