Հասարակություն

«Կանխարգելման բաղադրիչն առավելապես կարևոր է». Արփինե Սարգսյան

«Կանխարգելման բաղադրիչն առավելապես կարևոր է». Արփինե Սարգսյան

«Մեր մոտեցումն այն է, որ պարեկային ծառայությունը պետք է ոչ թե արձագանքման վրա կենտրոնանա, այսինքն, գնա դեպքի ետևից, և ամբողջ ոստիկականական համակարգը լծվի այդ դեպքի բացահայտման աշխատանքներին, այլ կանխարգելի դեպքը». կառավարության նիստում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդելով վարչապետ Փաշինյանի խոսքը, որ պարեկային ծառայությունից ակնկալիքները շարունակելու են մեծանալ, հատկապես՝ ծանր հանցագործությունների բացահայտման և կանխարգելման առնչությամբ։

Փոխնախարարը հիշեցրեց, որ մի քանի անգամ առիթ է եղել վարչապետին ներկայացնել դրվագներ, որտեղ պարեկային ծառայության աչալուրջ աշխատանքի արդյունքում, ընդհուպ՝ Հանրապետության հրապարակում կամ Հյուսիսային պողոտայում, առգրավվել են մարտական ատրճանակներ, բացահայտել են թմրամիջոցների մեծ ծավալ․

«Ոստիկանության ռազմավարության նոր ծրագրում թիրախավորում ենք հենց այս հարցը, որ տարիներ շարունակ ամբողջ իրավական համակարգը առավելապես կենտրոնացված է եղել կոնկրետ քննության, բացահայտման վրա, բայց կանխարգելման բլոկի վրա պատշաճ ուշադրություն չի դարձվել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական