Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին ու ստորագրված կանոնակարգին, նշել է, որ կանոնակարգի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բոլոր արձանագրություն-նկարագրությունները վերջում դառնալու են մեկ արձանագրություն և դառնալու են պետական սահմանի մասին կնքվելիք պայմանագրի անբաժանելի մաս։
Նա այլ մանրամասների մասին չի խոսել՝ նշելով, որ հարցը ՍԴ-ում է, և գնահատականը բոլորին հասանելի կլինի։