Քաղաքական

«Առաջվա լծակները մինչ այսօր պահում եք դատական համակարգի վրա». վարչապետը՝ Քոչարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առաջվա լծակները մինչ այսօր պահում եք դատական համակարգի վրա». վարչապետը՝ Քոչարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին ի պատասխան։

«Ես չեմ կարծում, թե Հայաստանում ունենք լիարժեք դատական համակարգ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Քոչարյանն ու «Հայաստան» խմբակցության շատ ներկայացուցիչներ «առաջվա լծակները մինչ այսօր պահում են դատական համակարգի վրա»։

Ըստ նրա՝ անկախ դատական համակարգ ունենալը մեկ քայլանի գործողություն չէ. «Անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ-հոգեբանական արմատները գտնվում են Հայաստանի իրավաբանական կրթության տիրույթում»։

Նա շեշտել է, որ անկախ դատական համակարգ ունենալը երկրի զարգացման համար ծայրահեղ անհրաժեշտություն է, և իրենք գնում են այդ ճանապարհով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական