Քաղաքական

«Սևանի քրեակատարողական հիմնարկում արդեն այդ հարցը լուծվել է». Գրիգոր Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սևանի քրեակատարողական հիմնարկում արդեն այդ հարցը լուծվել է». Գրիգոր Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրեակատարողական հիմնարկներում շինարարության մեծ պահանջարկ կա. այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում արդեն այդ հարցը լուծվել է, իսկ Վանաձորում և Նուբարաշենում երկուշաբթի մեկնարկում են կարանտինային խցերի վերանորոգման աշխատանքները. «Ինչ վերաբերում է Արմավիրին, մրցույթը հայտարարվեց, բայց խնդիր էր եղել, և այն հետաձգվել էր։ Այժմ կայացած մրցույթ կա, կա շահող ընկերություն, և հիմա ֆինանսների նախարարության հետ քննարկում ենք վերաբաշխման բյուջետային կարգավորումը, որպեսզի այդ կարանտինային խցերը վերականգնվեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական