Քաղաքական

«Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է». վարչապետ

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ի՞նչ է «շահել» ՀՀ երրորդ հանրապետությունը։ 

«Որ ասում եք՝ Կիրանցի պատը Երրորդ հանրապետության ամենամեծ խայտառակությունն է, Կիրանցի պատը Երրորդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է։ Դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, խաղաղություն և անվտանգություն՝ շատ փոքր հատվածում։ Այստեղ մենք մեղավոր ենք, այդ հատվածը կարող էր ավելի երկար լիներ։ 

2018-2020թ․ հետո Հայաստանը շահեց ինքնիշխանություն, պետականություն, անկախություն և որպես պետություն լինելու շանս»,- ասաց վարչապետը։