ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սոցիալական ապահովության այն համակարգը, որը երկար տարիներ Հայաստանում գործել է, մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել:
Ըստ նրա՝ այդպես են վարվել, որպեսզի այդ մարդիկ այնքան 5-10.000 դրամ տեսած չլինեն, որ ընտրությունների օրը տեսնելով՝ «մտածեն՝ էդ մարդը համարյա աստված է, որ 10.000 ունի»։
«Որ աղքատությունը մարդկանց մտքում է, ես շարունակում եմ պնդել»,- ասել է նա։