Քաղաքական

Մհեր Գրիգորյանը Հնդկաստանի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել է մի շարք հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարար Կիրտի Վարդhան Սինգհին։

Նրանք քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ մտքեր են փոխանակել արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

Նշենք, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին: