Քաղաքական

«Ես ոչ մի տեղ չեմ շտապում». Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց Սերգեյ Բագրատյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր դիտողություն արեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝ անջատելով նրա խոսափողը։

«Ես հարցը չէի տա, բայց հատուկ տվել եմ, որովհետև տեսնում եմ՝ շտապում եք, որ շուտ քվեարկենք։ Եկել ենք ստեղ աշխատելու, ո՞ւր եք ուզում գնալ, կոխցրած շուտ քվեարկեք՝ «հարց մի տվեք, ձայն մի հանեք»։

Ալեն Սիմոնյանը հարցրեց. «Պարոն Բագրատյան, Ձեզ ո՞վ բան ասաց, որ այդպես վրդովվեցիք»։

Երբ Բագրատյանը տեղից ցանկացավ արձագանքել, Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել խոսափողը. «Պետք չի ինձ արձագանքել, Դուք Ձեր ժամանակին խոսեցիք․ որևէ մեկը որևէ մեկին չի շտապեցնում»։ 

Ալեն Սիմոնյանը նաև կոչ արեց չընդհանրացնել և որևէ մեկին չմեղադրել ինչ-որ տեղ շտապելու համար․ «Ես հաստատ ոչ մի տեղ չեմ շտապում»։