Քաղաքական

«Մենք միշտ պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ կարգավորված հարաբերություններ». Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները ամբողջական կկարգավորվեն, եթե Թուրքիան քաղաքական կամք ցույց տա․

«Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մենք հենց վաղը կունենանք ամբողջապես վերականգնված դիվանագիտական հարաբերություններ։ Մենք միշտ պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ կարգավորված հարաբերություններ՝ բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ»,- հայտարարել է Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը խոսել է նաև կոմունիկացիաների բացման և տարածաշրջանի համար դրանց դերի մասին։ Ըստ Ռուբինյանի՝ պետք չէ բաց թողնել պատմական հնարավորությունը՝ Հվ․ Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցությունից դարձնելու «խաղաղության խաչմերուկ»։