ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն, անդրադառնալով հարցին, թե ինչու ՌԴ-ից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, ասել է, որ Հայաստանը հրավեր ուղարկել է բոլոր գործընկերներին․
«Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք ռուսական կողմին։ Մենք հրավերներ ուղարկել ենք մեր բոլոր գործընկերներին»,- ասել է նա՝ հավելելով, որ որևէ մեկից մերժում չեն ստացել։
Ըստ Կարապետյանի՝ համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև թուրքական կողմին։ Նա ասել է, թե այս հարթակում շոշափվում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցեր։