ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը։
«Միջոցառմանը մասնակցելու համար ժամանել են նաև Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական հանրության ներկայացուցիչներ»,- հայտնել են դեսպանատնից: