Բուդապեշտը կարող է դառնալ այն վայրը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Երկու կողմերի հետ իմ վերջին բանակցությունների ընթացքում դիտարկվել է նաև այն տարբերակը, որ Բուդապեշտը ևս կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր, խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր՝ խաղաղասեր ժողովրդի, խաղաղասեր երկրի խաղաղասեր մայրաքաղաքում։ Կարծում եմ, որ սա այն կարևոր օգնությունն է, որը մենք կարող ենք ցուցաբերել», - հայտարարել է Սիյարտոն։
Դիվանագետը ընդգծել Է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու կարևորությունը․ «Տարածաշրջանի բնակիչներն իրենց տներում անվտանգ և խաղաղ ապրելու իրավունք ունեն»: