Քաղաքական

«Շնորհակալ եմ անհանգստության համար». Ալեն Սիմոնյանը՝ Իրանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Սյունիքով անցնող հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ Իրանից հնչող անհանգստությանն ու դեսպանի խոսքերին, թե ՀՀ իշխանությունները վստահեցրել են, որ անվտանգության ապահովումը մասնավոր միջազգային կազմակերպության չի վերապահվելու, ասել է. «Դա ընդամենը խոսակցություն է․ նման համաձայնություն չկա։ Դա առաջարկ է, որը քննարկվում է, և Հայաստանը կորոշի, թե որ տարբերակն է ձեռնտու»։

Իրանից հնչող տեսակետների մասին էլ նա ասել է. «Շնորհակալ եմ այդ անհանգստության համար, շնորհակալ եմ հայտարարությունների համար․ մենք մշտապես ապրում ենք այն տրամաբանությամբ, որ հնարավոր է հարձակում երկրի ինքնիշխան տարածքի վրա»։