Քաղաքական

«Թուրքիայի և Իրանի սահմանին ռուս սահմանապահներ են․ մտածելու բան ունենք». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ տասնամյակներ շարունակ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ են տեղակայված եղել.

«Հիմա էլ Թուրքիայի և Իրանի սահմանին են ռուս սահմանապահներ կանգնած։ Կարծում եմ՝ այդ առումով ևս մտածելու բան ունենք։ Բայց, այնուամենայնիվ, դա ուղղակի կարծիք է, առաջարկ, որը քննարկման փուլում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։