ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը լուծարելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
Նա իշխանություններին մեղադրել է ԼՂ ժողովրդի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավունքները բարձրաձայնելուց հրաժարվելու մեջ. «Այս մարդիկ չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որ բռնի տեղահանվեց, ենթարկվեց ցեղասպանության, իր իրավունքը պաշտպանելու պարտականությունն իրացնում է իր օրինական ընտրված մարմինների միջոցով։ Ինչի՞ց ենք վախենում, ինչի՞ց եք խուսափում։ Հայաստանի օրենսդրության, միջազգային իրավունքի համաձայն՝ Արցախի Հանրապետությունը ներկայացնող, ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, և նրանք պետք է իրացնեն իրենց իրավունքը։ Դուք չէ, որ պետք է որոշեք իրենց փոխարեն»։