ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է իշխանությունների հասցեին խորհրդարանական ընդդիմության քննադատություններին. «Այնքան, ինչքան այսօրվա իշխանությունն է արել Արցախի համար, ոչ մի իշխանություն չի արել՝ լավ իմաստով»։
Նա ընդդիմությանը խորհուրդ է տվել. «Հին սկավառակը չի աշխատում։ Հին սկավառակով՝ «Զարթիր, լաո» տրեկով, ոչ մի բան չստացվեց, դուետ արեցիք եկեղեցականի հետ, այդ դուետն էլ, ոնց որ, լավ չի վաճառվում, չի անցնում։ Հին սկավառակը փոխելու ժամանակն է։ Ես հասկանում եմ, որ ասելիքի փնտրտուքը դժվար է, բայց հին սկավառակը չի աշխատում»։