Քաղաքական

«Հայաստանի իշխանությունն Արցախի համար արել է այնքան, որքան չի արել որևէ իշխանություն». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկնել է խորհրդարանական ամբիոնից արած հայտարարությունը, թե «ՀՀ իշխանությունն Արցախի համար արել է այնքան, որքան չի արել որևէ իշխանություն, որից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ»․ «Այդ պատերազմի կազմակերպիչներն ու դրդողները բոլորին հայտնի են, և մեղադրել իշխանություններին, որ մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ՝ առնվազն 2021թ. ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները գնացին և իրենց գնահատականը տվին»։

Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանն այլընտրանք է առաջարկել ԼՂ իշխանություններին. «Հայաստանն իր այլընտրանքն առաջարկել է, իր երեխաներին է զոհել այնտեղ, իր ժողովրդի, պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել ԼՂ գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ։ Այդ ամենն ապահովվել է ՀՀ կողմից»։ Նա նաև հարց է տվել. «Բա ինչի՞ համար էինք մենք կռվում, զոհվում։ Չե՞ք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ վրա հարձակվելն ու այն գրավել, ոչնչացնելը։ Դուք հասկանո՞ւմ եք»։ 

Ըստ նրա՝ նպատակ է եղել Հայաստանը բռնակցել «միութենական կառույցների»։