ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ու ԲՐԻԿՍ-ին Հայաստանի մասնակցությանը՝ նշելով, որ դրանք բխում են երկրի շահերից։
ԱԺ նախագահի խոսքով` ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է, քանի որ ԱՊՀ–ի հիմքերից մեկը հանդիսանում է Ալմա Աթայի հռչակագիրը, որով այսօր Հայաստանն իր բոլոր բանակցային ուղղություններում աշխատանք է տանու․
«Մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բանակցային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված։ Դա նաև անվտանգային առումով է շատ կարևոր»,- ասել է նա։