Քաղաքական

Ալեն Սիմոնյան․ «Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։

Սիմոնյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որտեղ վերջինս իշխանություններին քննադատել էր ԱԺ-ում ԼՂ հարցով հանձնաժողով չստեղծելու մեջ՝ պատճառաբանմամբ, թե կա ԼՂ-ի հետ միջխորհրդարանական հանձնաժողով․

«Ասում եք Արցախի հետ կապված հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, բայց բաց եք թողնում այն մասը, որ այն ժամանակվա ԼՂ ԱԺ ղեկավարը նույնպես դեմ արտահայտվեց ու նույն հիմնավորումները բերեց»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանի առաջարկին, թե միջխորհրդարանական նիստ է պետք գումարել, Սիմոնյանը նշել է. «Ես անձամբ կարծում եմ՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ ՀՀ-ում այլևս չկա»։

Սիմոնյանը նաև մեկնաբանել է, որ Արցախի Հանրապետությունն իր պաշտոնյաների որոշմամբ լուծարվել է, իսկ հարաբերությունները հնարավոր են, երբ կա երկրու կողմ։