Քաղաքական

«Հայտարարություններն Իրանը մեր սիրուն աչքերի համար չի անում». Իշխան Սաղաթելյան

«Հայտարարություններն Իրանը մեր սիրուն աչքերի համար չի անում». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Իրանի կտրուկ և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված․

«Իրանը մեր ռազմավարական բարեկամ երկիրն է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգռված է, և այն հայտարարությունները, որ հնչեցվում են Թեհրանի կողմից, ծամծմված չեն, երկիմաստ չեն, այլ՝ շատ հստակ, և այս իմաստով ամբողջությամբ գնահատելի է մեր հարևանի դիրքորոշումը»։

Ըստ Սաղաթելյանի՝ այն, որ ՀՀ-ից չկան կտրուկ և հստակ դիրքորոշումներ, մտահոգիչ է։ Իսկ թե ինչն է անհանգստացնում Իրանին, Սաղաթելյանը մեկնաբանել է. «Պանթուրքական ծրագիրը, միջանցքը, այդ ամենի դիմացն առնելը, որովհետև այստեղ լրջորեն վնասվում են Իրանի շահերը։ Ինչ արվում է, պարզապես մեր սիրուն աչքերի և հայասիրության համար չի արվում․ երկու երկրներն այս հարցում ունեն ռազմավարական շահեր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական