Վորոնեժի շրջանի Օստրոգոժսկի շրջանում, որտեղ գիշերը անօդաչու սարք է ընկել, արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը Telegram ալիքում։
«Օպերատիվ ծառայությունների մասնակցությամբ տարհանվում են մեկ բնակավայրի բնակիչներ, նրանց համար տեղակայվել են ժամանակավոր կացարաններ, կազմակերպվել են ավտոբուսներ»,- գրել է նա։
Նահանգապետի խոսքով՝ մինչ մի քանի տասնյակ մարդ գտնվում է ժամանակավոր պահման կենտրոնում, տարհանվածների մեծ մասը մնում է հարազատների ու ընկերների մոտ։ Նախնական տեղեկություններով՝ խաղաղ բնակիչներ չեն տուժել։
Հնարավոր վնասների գնահատումը կիրականացվի միայն պայթյունի հետևանքների ամբողջական վերացումից հետո, հավելել է Գուսևը։
Երեկ երեկոյան Օստրոգոժսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Երբ այն ընկել է, հրդեհ է բռնկվել, որը տարածվել է պայթուցիկ առարկաների վրա, և պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ գյուղի բնակիչներ տարհանվել են հարևան բնակավայր։