Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանը հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։

Հիշեցնենք՝ գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը: Գագաթնաժողովին քննարկվելու է նաև ԲՐԻԿՍԻՆ Ադրբեջանի անդամակցության հարցը։

Հայկ Մագոյան