Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- նշված է նախագահի հրամանագրում։