Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։
Այլ երկրների հետ ԵՄ փորձի համաձայն՝ նման բանակցությունները կտևեն մի քանի տարի։
Նաև նշվում է, որ հուլիսին ԵՄ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները:
Radar Armenia-ն տեղեկացավ, որ Երևանում նախատեսված են Մարգարիտիս Սխինասի հանդիպումները նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի նաև ԵՊՀ, որտեղ ելույթ կունենա։