44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, և եզրակացությունը պատրաստ է։ Նա դիմելու է ԱԺ նախագահին՝ հոկտեմբերին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։
Radar Armenia-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, թե երեկ է իմացել ցեկույցի մասին. «Ոչ, ծանոթ չեմ, երեկ եմ իմացել, որ զեկույցը պատրաստ է։ Այսօր հանձնաժողովի նիստ է, կհասկանամ՝ զեկույցին կարող եմ ծանոթանալ, թե ոչ։ Մենք պաշտոնապես հայտարարել էինք, որ հրաժարվում ենք մասնակցել աշխատանքներին, այդ իսկ պատճառով որևէ կերպ թույլ չեն տալիս նույնիսկ զրույցներին, հարցաքննություններին ծանոթանալ»,- ասաց Մանուկյանը՝ վստահեցնելով, որ այսօր կհասկանա։
Հայկ Մագոյան