Քաղաքական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի ԱԳ նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգային՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային՝ այս տարիների «կառուցողական համագործակցության համար»։