«Մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով». այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով, թե որոնք են այն 20% հարցերը, որոնք դեռ չեն համաձայնեցվել։
Քոչարյանի խոսքով՝ ինչքան շուտ լինի այդ պայմանագիրը, այնքան լավ․ «Իհարկե, շատերը կասեն՝ այս պայմանագիրը հարց չի լուծում։ Այդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի՝ գրեթե 80%-ը: