Քաղաքական

«Հասկանալու համար կառավարության ծախսերը՝ պետք է գնալ, մտնել հարսանիքներ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծախսային քաղաքականությանը՝ նշելով, որ դրա էֆեկտիվությունը շատ մեծ պրոբլեմ է, ապա խոստովանել, որ շատ դեպքերում պետական միջոցներն, ըստ էության, արդյունավետ չեն ծախսվում․

«Բայց այստեղ էլ, առաջին էմոցիոնալ ալիքը անցնելուց հետո երբ վերլուծում ես... Կառավարությունը օդից չի ընկել։ Մենք, ընդհանուր առմամբ, մեր տների, մեր միջավայրի, մեր ծախսային կուլտուրայի կրողն ենք։ Հասկանալու համար, թե ինչպես է գումարները ծախսում կառավարությունը, պետք է գնալ, մտնել մեր հարսանիքները, մեր կնունքները, մեր ծնունդները, և կտեսնենք այդ միջոցառման կազմակերպման վրա ինչպես են ծախսում։ Ինչպես այնտեղ են ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում։ Երբ առիթ է լինում տարբեր ռեստորաններում և այլն, մեր քաղաքացիներն, ըստ էության, 95 և ավել տոկոս անհրաժեշտից 20-30% պատվիրում են»,- ասեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա սոցիալ-հոգեբանական խնդիր է, և այստեղ մեխանիզմներ կան, որ էլի կրթության ոլորտի հարցեր են, թե ինչպես ենք իրադրություններն ընկալում։