ՀՀ կառավարությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրել Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 99 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմելու է տարեկան 1 ԱՄՆ դոլար․ «Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը»․ նշված է կառավարութան որոշման հիմնավորումներում:
«Երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում»,- ասված է հիմնավորումների մեջ: