Քաղաքական

«ՍԴ դրական որոշման դեպքում ԱԺ-ում բովանդակային քննարկում կլինի». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ չզեկուցվող հարցերի թվում ընդունել են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու օրենքը, և հիմա այն կուղարկվի Սահմանադրական դատարան։

Փաշինյանը պարզաբանել է, որ ՍԴ ուղարկելուց առաջ չի ցանկացել այս թեմայով կառավարության նիստում ընդլայնված քննարկում անցկացնել. «ՍԴ դրական որոշումն ստանալու պարագայում հարցը կգնա ԱԺ՝ վավերացվելու, և այնտեղ, թերևս, ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա։ Մենք պատեհ չհամարեցինք ՍԴ ուղարկելուց առաջ կառավարության նիստում այս հարցով ընդլայնված քննարկում անել»,- ասել է նա՝ հավելելով. «Իսկ բացասական դիրքորոշման դեպքում լրիվ ուրիշ պատմություն է»։