Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանման մասին հերթական նախագիծը, որով կրթաթոշակներ կստանան գյուղատնտեսության ոլորտի մասնագիտացմամբ սովորող ուսանողները։
Նախագծի նպատակն է՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելը՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությամբ է շատ կարևոր համարում այս հարցը, որովհետև մարզերում և գյուղերում հիմնականում 2 մասի են բաժանվում աշակերտները և երիտասարդները․
«Մի մասը, որն ունի կրթություն ստանալու և մասնագիտություն ունենալու վճռականություն, և այս փաստի բերումով արդեն 90%-ը գիտեն, որ այդ գյուղում չեն ապրելու։ Այն մասնագիտությունները, որոնք, այսպես ասած, PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք։ Մենք էլ այս պատմություններն իմացել ենք մեր անձնական շփումների ընթացքում։ Կա մասնագիտական մոդա հասկացողությունը»,- նկատում է վարչապետը, ապա՝ հավելում. «Ուր գնում ենք, IT ոլորտ, IT ոլորտ․․․ բայց չենք էլ նկատում, որ այդ ոլորտն էլ է փոխվում։ Եվ արհեստական բանականությունը մի շարք մասնագիտություններ է դուրս հանում։ Հետևաբար, գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը մեզ կօգնի, որպեսզի այն երիտասարդը, որն ընտրության առաջ է կանգնած, որ ինքը կամ պետք է մասնագետ դառնա, կամ մնա գյուղում, այս կոնֆլիկտը չլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում