Քաղաքական

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատվեց

ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում հավանության է արժանացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովներն օգոստոսի 30-ին ստորագրել էին կանոնակարգը՝ ազդարարելով նաև ներպետական ընթացակարգերը սկսելու մասին։

Կառավարության նիստում հաստատվելուց հետո այն կուղարկվի ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու համար, ապա ԱԺ՝ վավերացման։