ԱՄՆ-ն 130 մլն դոլարով ավելացնում է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանին տրամադրվելիք ներդրումը՝ հասցնելով 250 մլն դոլարի։
«Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում է ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը:
Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է որոշման հիմնավորումներում: