«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա մի կետ, որ Հայաստանը չի կատարել». հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի նպատակն է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, հետագայում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը. «Հայաստանն ուղարկել է խաղաղության պայմանագրի իր խմբագրումը, պրոցեսն ընթացիկ է, դինամիկ է։ Կարևոր քայլ ենք կատարել՝ այն բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները, թողնելով խաղաղության պայմանագրի մեջ, առաջարկում ենք ստորագրել։ Կարծում եմ՝ խաղաղության պայմանագրի առանցքային, ճնշող մեծամասնությունը համաձայնեցված են»,- ասել է նա՝ հավելելով, թե ստորագրելն Ադրբեջանի քաղաքական կամքից է կախված։
Նա կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրումը. «Ես չեմ կարծում, թե խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը Հայաստանի աշխարհաքաղաքականությունն է որոշելու։ Դա ընդամենը տեխնիկական հարց է։ Բայց այդ հարցը բաց է. մենք այդ փուլին չենք հասել, որ արդեն քննարկենք, թե որտեղ ենք ստորագրելու»։