Քաղաքական

Ովքե՞ր կվերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը. ԱԳ փոխնախարարի պարզաբանումը

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ բանակցություններից։ Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը պատվիրակելու թեմային՝ նա նշել է, որ հարցը քննարկումների փուլում է։ Հարցին՝ այդ տարբերակի դեպքում Ադրբեջանում և՞ս պետք է համապատասխան ընկերություն լինի, նա դրական է պատասխանել։

Իսկ թե ինչ ազգի ներկայացուցիչներ պետք է լինեն մասնավոր պահնորդական ընկերությունում, նա ասել է, որ հավելյալ տեղեկատվություն չկա․ «Ընդամենը խոսվել է դրա հնարավորության մասին»։ Հարցին՝ արդյո՞ք ինքնիշխանության սկզբունքը դրանով չի խախտվում, նա նշել է. «Ոչ, իհարկե։ Մնացածը կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել»։ Ըստ նրա՝ այնտեղ կանգնած կլինեն նաև հայ սահմանապահներն ու մաքսավորները։

Սաֆարյանը նաև հայտնել է, որ Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի՝ հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։