ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հայտարարությանը, թե ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության շարունակման անհրաժեշտություն իրենք չեն տեսնում․
«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում Հայաստանի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է։ ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիտորինգ են իրականացնում սահմանին, ուստի ՀՀ-ն և ԵՄ-ն պետք է որոշեն, թե երբ, ինչ ժամկետով և ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն դիտորդները։ Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, երբ ավարտվի սահմանազատման գործընթացը և տարածաշրջանային խաղաղություն լինի, գուցե, տրամաբանորեն, մոնիտորինգի անհրաժեշտություն չլինի»,- ասել է նա։