«Մեծ հույսեր ունենք, որ մի օր մենք կվերադառնանք մեր հայրենիք». այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ մշտապես իրենց օրակարգում է, թե ինչ ձևով և կարգավիճակով կարող են վերադառնալ հայրենիք։
«Այդ հարցի լուծման համար Արցախի Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Մենք պարբերաբար քննարկում ենք հնարավոր վերադարձի հարցերը»,- ասաց նա։
Շահրամանյանը նաև նշեց, որ սկզբից էլ իրենք տեղյակ են եղել, որ Արցախի լուծարման փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական, այն չի ստացել իրավական ուժ, և պաշտոնապես չի հրապարակվել։