Քաղաքական

«Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը Հայաստանի իշխանությունների խնդիրն է». Շահրամանյան

«Արցախի ժողովրդի անունից առնվազն վերջին տասնամյակներում բանակցել են Հայաստանի իշխանությունները։ Մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս Հայաստանի  իշխանությունների խնդիրն է». այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Շահրամանյանը։

«Մենք պատրաստ ենք այս հարցում բանակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Իսկ թե ինչպես կարելի է հարցը բերել միջազգային օրակարգ, ես տեսնում եմ մեկ տարբերակով՝ Հայաստանի միջոցով։ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ պիտի անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու և այն միջազգային օրակարգ բերելու համար»,- ասաց նա։