ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք չունի զբաղվել հայության և Արցախի հարցերով․
«Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ․ դրանք բոլորը պետք է իրականացվեն Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա։
Օհանյանը պնդել է, որ ԼՂ էջը փակված չէ, և պետք է պայքարել վերջինիս սուբյեկտայնության համար։