ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը արձագանքել է Սուրեն Պետրոսյանի այն հայտարարություններին, թե դաշնակցականները, քոչարյանականները և սերժսարգսյանականները տապալեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողությունը․
«Ինչ է նշանակում՝ եկաք և տապալեցիք։ Ես որևէ տեղից որևէ տեղ չեմ եկել։ Տավուշը իմ հայրենիքն է, և Տավուշի համար իմ և իմ ընկերների պայքարը ոչ թե նոր է սկսվել, այլ տարիներ առաջ։ Տարբեր մարդիկ տարբեր բան կասեն, դուք լսեք իմ պատասխանը, ոչ թե նրա ասածը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց պայքարը սկսվել է 2020թ. նոյեմբերի հուշագրի ստորագրումից հետո։
Պատգամավորն անդրադարձավ նաև Պետրոսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե Դանիելյանը սուտ է խոսել. «Ամեն անգամ մարդիկ ուզում են ինձնով ինքնահաստատվել։ Նրա թեմայով չեմ ուզում խոսել․ նա ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ։ Թող կայանա, հասկանա՝ որտեղ է, որ դաշտում։ Իմ ասածների համար միշտ էլ ես եմ պատասխան տվել»։